Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր Գ. Մելքոնյանը, 2014թ. հունվարի 1-ին աշխատանքից ազատվելուց հետո, շարունակել է ներկայանալ որպես աշխատակից և մարզի 10 բնակիչներից, վերջիններիս հաշմանդամության կարգ տրամադրելու, դրա ժամկետը երկարացնելու և կարգից չզրկելու համար, պահանջել և ստացել է տարբեր չափերի գումար: Ըստ նախաքննության տվյալների կաշառքի պատրվակով պահանջված գումարի չափը տատանվել է 41.000-81.000 դրամի սահմաններում։
Քրեական գործով տուժող է ճանաչվել 10 անձ: Գ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (10 դրվագ) հատկանիշներով։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված կնոջ գործողություններից տուժել են նաև այլ անձինք, որոնք ստուգելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։