24 Հունվարի, 2017

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այժմ արձակուրդում է եւ զբաղված է  «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքներով: Տևական ժամանակ փորձում էինք կապ հաստատել նրա կնոջ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ, սակայն Սողոմոնյանը այդպես էլ բազում հեռախոսազանգերի չպատասխանեց։ Այսօր էլ պարզ դարձավ, որ Գայանե Սողոմոնյանը ժամանակավորապես կասեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը նշել էր, որ Սողոմոնյանը որևէ հիմնավորում չի ներկայացրել, սակայն հասկանալի է` ինչով է պայմանավորված: Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ Գայանե Սողոմոնյանը աշխատանքից ազատման դիմում գրե՞լ է, թե՞ ոչ, այնտեղից հայտնեցին, որ նա այս պահին աշխատավայրում է, աշխատում է, հետևաբար` աշխատանքից ազատման դիմում չի գրել։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս