«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ «Վահագնի» թաղամասում ինքը վարձով է ապրում: «Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»,-նշել է Օհանյանը:
Միայն թե, նկատենք, որ «Վահագնի» թաղամասում ապրելը, այն էլ վարձով, շատ թանկ հաճույք է եւ համեստ դրամական միջոցների տեր մարդկանց հասու չէ: Մեր տեղեկություններով պաշտպանության նախկին նախարարը ամսական չորս հազար դոլար վարձավճար է տալիս: Արդյո՞ք հավաստի են այս տեղեկությունները, փորձեցինք ճշտել «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցմանը, նշեց. «Դա անձնական բնույթի հարց է, ես այդպիսի հարցերի մեջ չեմ մտնում, իրենից պետք է ճշտեք»»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: