ԱԱԾ ընդունելությունների տան ընդհանուր հողատարածքը կազմում է 25 հազար 519 քառակուսի մետր, իսկ շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 3 հազար 128 քառակուսի մետր է: Տարածքում, ընդհանուր առմամբ կա 7 շենք-շինություն հյուրընկալությունների տունը, կաթսայատունը, էլեկտրական ենթակայանը, պահեստը, պահակատունը, հանդերձարան եւ հատուկ վաշտի կացարան:
Ընդունելությունների տան պահպանման եւ սպասարկման համար մեկ տարվա կտրվածքով հատկացվում է 27 մլն 299 հազար ՀՀ դրամ: ԱԱԾ ընդունելությունների տան կոմունալ ծախսերը տարեկան միջին հաշվարկով կազմում են 11 մլն 600 հազար ՀՀ դրամ:
Ի դեպ, նշենք, որ այս շինությունները եւ հողատարածքը Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվել են ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 6-ի №74 որոշման համաձայն (նախկինում այն պատկանել է տեղեկատվության նախարարությանը):
ՀԺ-ն արդեն գրել է, որ կառավարությունը մերժել է Սերժ Սարգսյանի այս ցանկությունը, քանի որ այն համարվում է հատուկ նշանակության շինություն եւ օգտագործվում է պետության կարիքների համար:
Մանրամասները Armtimes.com-ում: