21 Հունվարի, 2019

Այսօր հունվարի 21-ին, ձերբակալվել էԵրեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի տնօրենը յուրացրել է 120 հոգանոց մանկապարտեզի սաների սնունդը և ոչ միայն։

Hraparak.am-ի տեղեկություններով Գայանե Հովհաննիսյանի ամուսինը Տարոն Վահագնի Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ hաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետը, իսկ վերջինիս երեք երեխաները` գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկներն են, գեներալի կինը Նազիկ Ամիրյանն ու Տարոն Հովհաննիսյանը եղել են համակուրսեցիներ։ Որդին` Կարեն Հովհաննիսյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի տեսուչի պաշտոնում։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Լրահոս