Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Մխչյանի դպրոցում տեղի ունեցած դեպքին:
Հիշեցնենք, որ ըստ գյուղի բնակիչների, բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, ու ընդհանրապես դպրոցականների շրջանում թմրանյութերի շրջանառության մասին:
Սվաջյանը նշել է, որ բոլոր դեպքերն ուսումնասիրվում են թե´ իրենց, թե´ լիազոր մարմինների կողմից։
«Մեզ դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման, շրջանառության հարցը շատ է մտահոգում։ ՆԳՆ մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք մի քանի գործիքակազմեր, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնենք»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
56