Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող պատմական շենքի քանդումը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:
«Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ քննարկման (չզեկուցվող) այս երեքշաբթի օրվա ավագանու նիստին, ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող այս գեղեցիկ, 4-հարկանի պատմական շենքի քանդումը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը, որը նախագծել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով հայտնի է նախորդ կոռումպացված ռեժիմի հետ համագործակցությամբ՝ ոչնչացնելով Երևանի հին ճարտարապետությունը»,-գրել է նա:
68