15 Մայիսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված չէ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմից և ընդգծել է, որ առանց Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման առաջընթաց չի լինի։

«Ես ոչնչից հիասթափված չեմ։ Ինչո՞ւ պետք է հիասթափվեմ։ Մենք հենց նոր ստացանք 4 տրիլիոն դոլար, իսկ դուք խոսում եք ինչ-որ պատվիրակության մասին։ Ես ընդհանրապես ոչինչ չգիտեմ այս պատվիրակության մասին», — ասաց Թրամփը։

Նա նշեց, որ առանց Ռուսաստանի առաջնորդի հետ անձնական հանդիպման՝ հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չի կարելի ակնկալել։

«Լսե՛ք, մինչև Պուտինի հետ չհանդիպենք, ոչինչ առաջ չի գնա։ Հասկանո՞ւմ եք։ Ակնհայտ է, որ նա գնալու մտադրություն չուներ։ Նա պատրաստ էր, բայց կարծում էր, որ ես էլ կգնամ։ Բայց նա չէր գնալու առանց ինձ։ Եվ անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս, թե ոչ, ես չեմ հավատում, որ մինչև մեր անձնական հանդիպումը ինչ-որ բան տեղի կունենա։ Եվ մենք ստիպված կլինենք հանդիպել, քանի որ չափազանց շատ մարդիկ են մահանում», — ասել է Թրամփը։

Լրահոս