Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․
Լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ․
Վրդովմունք ենք հայտնում բուն լրագրողական գործունեության համար՝ 2021 թվականի դեպքով լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ։ Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում։
Լրագրող Անուշ Միրզոյանին հայտնում ենք մեր համերաշխությունն ու իրավաբանական օգնության լիակատար պատրաստակամությունը։
39