15 Մայիսի, 2025
Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել իր բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ն համաձայնվի վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։

Աս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալի Շամխանիին։

Նշվում է, որ Թեհրանը նաև պատրաստ կլինի թույլատրել միջազգային դիտորդների մուտքը իր միջուկային օբյեկտներ և կհամաձայնվի ուրանը հարստացնել բացառապես քաղաքացիական նպատակներով։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ ցուցակին ավելացնելով տասը ընկերություն, այդ թվում՝ Չինաստանից։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն հայտնեց, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կլուծվի՝ հակառակ դեպքում սպառնալով Թեհրանին սնանկացնելով:

Լրահոս