15 Մայիսի, 2025
«Առաջարկում ենք 1-ին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն: Այն կկազմի 45 հազար ՀՀ դրամ»,-կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով օերնսդրական  նախաձեռնությունը։

Նրա տեղեկացմամբ, առաջին անգամ, երբ անձը վարորդական վկայականի իրավունք ստանալու քննությունից բացասական գնահատական է ստանում տեսական կամ գործնական քննությունը, հաջորդ ամենասեղմ ժամկետը 1 շաբաթ անց վերահանձնելն է, բայց կան բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ քաղաքացիներից, որոնք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել, և դրա դիմաց ոչ թե 7 օր անց վերահանձնել քննությունը, այլ պայմանականորեն հաջորդ օրը, 3 կամ 4 օր հետո:

«Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե անձը ոչ թե հաջորդ օրը ցանկություն ունի քննություն հանձնելու, այլ 3-րդ օրը, ապա այս դեպքում անձը կրկին՝ էքստրավճարի տրամաբանության մեջ, ևս 30 հազար դրամ վճարելու պայմանով, կարող է ավելի սեղմ ժամկետում հանձնել քննությունը»,-ասաց ՆԳ նախարարը:
Սարգսյանը նշեց, որ փոփոխությունը հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար, իսկ ստանդարտ ժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, պահպանվում է:

Նախարարաը հայտնեց, որ կա նաև 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ նգամ բացասական գնահատականի դեպքում վերահանձնման հնարավորություն: Այս դեպքում օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեղմ ժամկետը 1 ամիս անց վերահանձնումն է:

«Այստեղ ևս սահամանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ. երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում 7-րդ օրը քննությանը մասնակցելու հնարավորություն, և յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ այս դեպքում արդեն 14-րդ օրը, քննության մասնակցելու հնարավորություն»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը:

Նախարարաը հայտնեց, որ վարորդական վկայականները և տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը հնարավոր կլինի ստանալ նաև փոստային առաքմամբ, առաջինը կլինի նաև թվային տարբերակով

Նրա խոսքով՝ Տրանսպորտային միջոցների առուվաճառքը թվային հարթակում իրականացնելու նախաձեռնության շրջանակում քաղաքացիներին հնարավորություն կտրվի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում:

«Տվյալ հնարավորությունը թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն առաքել հաշվառման համարանիշը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այն հավելյալ ծառայություն է, և եթե քաղաքացին չունի ցանկություն՝ օգտվելու այս ծառայությունից, ապա կարող է կիրառել գործող տարբերակը:

«Ֆիզիկապես հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ հնարավորություն կտանք թվային տիրույթում ունենալ նաև այս վկայագրերի թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև թվային տարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայագրերի շրջանառությունը»,-օրենսդրական կարգավորման երրորդ դրույթը ներկայացրեց Արփինե Սարգսյանը։

Նար խոսքով՝ եթե կա Պարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման:

Լրահոս