«Ժամանակ» թերթը գրում է.
«Բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են և միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ:
Մեզ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում այդ գրասենյակների ղեկավարներն աշխատում են ՊԵԿ բարձրաստիան մի պաշտոնյայի ուղղությամբ, որը սեր ունի աննախադեպ մեծ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարել։։
Եթե ԱԱԾ-ն մի քիչ հետևողական լինի, ապա չի բացառվում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ սկանդալը այդ դեպքի համեմատությամբ զավեշտ թվա։ Էլ ավելի հետևողականության արդյունքում կարող է ծնվել ապօրինի հարստացման հոդվածով հերթական քրեական գործը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
8