9 Փետրվարի, 2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան հեռուստադիտողներին ուղղված ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ներկայացրել է այն օգտակար հանածոների քարտեզը, որոնցով հարուստ է Ուկրաինան, և որոնք նա պատրաստ է տալ ԱՄՆ-ին Թրամփի հետ գործարքի շրջանակներում:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Զելենսկու հետ 500 միլիոն դոլարի գործարք կնքել, որով ամերիկացի ներդրողները հասանելիություն կստանան Ուկրաինայում հազվագյուտ մետաղների հանքավայրերին և գազի հանքավայրերին՝ Ռուսաստանի հետ ապագա խաղաղության պայմանագրում անվտանգության երաշխիքների դիմաց:

Ուկրաինական գազը, որը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, Եվրոպա կգնա արդեն գոյություն ունեցող մայրուղիներով։

2019 թվականի տվյալներով՝ Ուկրաինայում գազի արդյունահանման հիմնական շրջաններն են Խարկովի մարզը (արդյունահանման 45%), Պոլտավան (44%) և Լվովը (4%):

Զելենսկին հավելել է, որ պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետ, բայց հիշեցրել է ցանկացած կարգավորման շրջանակներում իր դաշնակիցներից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին: «Եթե մենք խոսում ենք գործարքի մասին, ապա եկեք գործարք կնքենք, մենք միայն կողմ ենք»,- ասել է նա:

Ուկրաինան չի պատրաստվում իր ռեսուրսներն անվճար կիսել ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր է ընդլայնել դրանց համատեղ զարգացում։

Ընդ որում, միայն Լվովի մարզն է հեռու ճակատային գծից և պոտենցիալ ապառազմականացված գոտուց։

Լրահոս