ԶՊՄԿ–ի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով, @ArmeniaSputnik–ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Այս պահին նախաքննություն է ընթանում։
Հիշեցնենք՝ այսօր ԶՊՄԿ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր․ «Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին։», — նշված էր հաղորդագրության մեջ։
46