ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Քոչարյանը։
Աղբյուրի փոխանցմամբ, Քոչարյանն այլ հարցերի չի պատասխանել։
Նշենք, որ Քոչարյանը փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: