4 Ապրիլի, 2020
Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև պետությունների մոտ։

Չեխիան բռնագրավվել է Իտալիայի համար նախատեսված բժշկական պիտույքների չինական հումանիտար օգնությունը, ԱՄՆ-ն Չինաստանում երեք անգամ թանկ գնով գնել է Ֆրանսիայի համար նախատեսված դիմակները, իսրայելական հատուկ ծառայությունը ՄՈՍԱԴ-ը, հատուկ գործողություն է իրականացրել դիմակներ և թոքերի համար նախատեսված սարքավորումներ հայթայթելու համար արտերկրում բնականաբար։ Ցուցակը կարելի է շարունակել։ Սեփական քաղաքացիների կյանքը բարոյական նորմերից բարձր է բնազդներ։

Երկրների ղեկավարները հաշվետվություններ են ներկայացնում իրենց պաշարների ու անհրաժեշտ բժշկական սարքավորումների համալրման մասին, իսկ մասնագետները իրազեկում են հանրությանը, նաև քննարկումներ են կազմակերպում։ Սա Հայաստանին չի վերաբերվում։

Հայաստանի “ղեկավարությունը” հիմնականում զբաղված է ինքնաարդարացմամբ, հատկապես ծանր են տանում Վրաստանի հետ համեմատությունը։ Ոչ կոմպետենտության նման ակնհայտ ցուցադրության հետ դժվար է հաշտվելը։

Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է, իսկ ձախողումներն ու ձեռքբերումներն արդեն կարելի է թվերով արտահայտվել։

Մոտենում է պահը, երբ “հեղափոխականները” հանդուրժողականության կոչերով են հանդես գալու։ Դժվար թե դա ազդեցություն ունենա։

Բայց դա հետո, հիմա սպասում ենք սարքավորումների ու բժշկական պիտույքների ձեռքբերման մասին իրազեկում։ ԱԱԾ-ից էլ, ինչպես ՄԱՍԱԴ-ի հատուկ գործողությունը, բնականաբար, չենք էլ ակնկալում։ Դա ասֆալտին փռել չի, դրա համար հմտություն ու դուխ է պետք ունենալ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս