Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի գործունեությանը,նրա օրեցօր ծաղկող բիզնեսներին:
Նշել էինք այն մասին, որ անգամ թավշյա հեղափոխությունը չի խանգարել, որ Վովայի Արշակը ընդլայնի բիզնես գործունեությունը և շտկի հարաբերությունները նոր իշխանությունների հետ:
Mnews.am-ի տեղեկություններով՝ բոլորովին վերջերս Արշակը նոր բիզնես է հիմնել: Նա թվով՝ մոտ 500 ավտոմեքենա է ներկրել և այսուհետ կզբաղվի նաև ավտոմեքենաների առևտրով: Ի դեպ, հանրահայտ թիկնապահը իրենով է արել նաև Էրեբունի զանգվածի մշակույթի տան հարակից տարածքը , այսինքն՝ սեփականաշնորհել է, և ահա այս տարածքում էլ կայանել են 7 տեղանոց մարդատար ավտոմեքենաները:
Ք․Ավագյան