Աբովյան քաղաքի Հանրապետության-Օգոստոսի 23 եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում այսօր փետրվարի 2-ին, ժամը 16:50-ի սահմաններում բախվել են Nissan March եւ ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Nissan March-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին հետիոտնի համար նախատեսված վայրում նստարանի դիմաց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանության ՊՊԾ ծառայողները Nissan March-ի մեջ հայտնաբերել են մարտական ատրճանակ եւ ոստիկանական մահակ (դուբինկա):
5