Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան: Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին էլ բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Վաթյանի, գլխավորությամբ:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի:
Այս պահին տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը:
Մանրամասները այստեղ
5