Լրահոս
-
«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան
-
Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ
-
Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
-
Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է լրագրողին. (տեսանյութ)
-
Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»
-
«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
-
Լուրեր կան, որ «զղջացած» զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել. «Հրապարակ»
-
Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ․ «Հրապարակ»
-
Չի կարող աշխարհում լինել որևէ այլ խելագար կառավարություն, որը երկրի մի քանի փոքրիկ սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական սահմաններն օկուպացված են դիմացի կողմից․ Մանուկյան (տեսանյութ)
-
Ամերիկացիները Գազայում անհապաղ զինադադար են պահանջում
-
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն. կան վիրավորներ. ձին տեղում սատկել է
-
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
-
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»
-
Էս ո՞ւր հասանք՝ Լոռու մարզը սարքում եք սահմանային, գազամուղը տալիս եք Ադրբեջանին, որ փական դնի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
-
Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»
-
«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության
-
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
-
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
-
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
-
Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)
-
Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք
-
Փաշինյանի կորտեժը հեռացման կոչերի տակ հեռացավ կառավարության շենքից
-
Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերը սահմանից հեռու են 5 կմ
-
Երևանում տեղի ունեցավ Իջևանու գինու,կոնյակի գործարանի՝ իր տեսակով եզակի«Նարեկացի» կարմիր, չոր գինու շնորհանդեսը․
-
Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ Կուջոյան
-
Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ)
-
Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն
-
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ
-
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ
-
Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել
Պետք է արձանագրեմ, որ այս օրերին թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում մեծ եռանդով քննարկում են Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Այդ քննարկումներում մեր թշնամիները անկողմնակալ չեն. բոլոր քաղաքական ուժերի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Ն. Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին։
Սակայն այս ամենը չի ավարտվում միայն քննարկումներով. առկա է նաև բացահայտ աջակցություն՝ քարոզչության տեսքով։
Բերեմ միայն մեկ վառ օրինակ։
2021թ. ապրիլի 8-ին Թուրքիայի պետական Ռադիոհեռուստաընկերությունը՝ TRT-ն, որն այդ երկրի պետական գլխավոր քարոզչական ռեսուրսներից է, իր ռուսալեզու տարբերակում հրապարակում է ««Ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում. ինչո՞ւ են հայերը լքում իրենց հայրենիքը» վերնագրով։ Վերնագրից անմիջապես հետո նշված է հիմնական պատճառը՝ ըստ թուրքական պետության. «Գլխավոր պատճառը քաղաքական և տնտեսական իրադրությունն է։ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված Հայաստանի տնտեսության համար բացասական հետևանքներից զատ երկրի տնտեսական և ժողովրդագրական հետընթացի մեջ ներդրում են ունեցել նախկին էլիտաները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։… Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ իրենց աչքով են տեսել, թե ինչի է վերածել Հայաստանը Թավշյա հեղափոխության ընթացքում հեռացված Քոչարյանի կլանը և չեն ցանկանում դրա վերադարձը»։
Անզեն աչքով կարող ենք տեսնել, որ թուրքական պետական լրատվականի քարոզչությունը բառ առ բառ համընկնում է Հայաստանի կապիտուլիացիոն թիմի քարոզչության հետ։
Այսօրինակ հրապարակումները բազմաթիվ են, ինչը հանգեցնում է միայն մեկ տրամաբանական եզրահանգման. Հայաստանի թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք խնդիր ունեն թուլացնելու և վերացնելու հայկական պետությունը, հետապնդում են նույն շահերը, ինչ ՀՀ-ում դեռևս իշխող կապիտուլիանտն ու իր թիմը։ Որովհետև չի կարող թուրքական պետական լրատվամիջոցի հռետորաբանությունը, բառապաշարն ու քարոզչական թեզը մեկին մեկ համընկնել այն քարոզչական թեզերի հետ, որը տարածում են Արցախն ու Հայաստանի այլ կտորներ թշնամուն հանձնած տգետները։
Ուստի բավական հիմնավոր կարելի է համարել նաև այն ենթադրությունները, որ երեկ մեր գերիների վերադարձը կատարվել է ոչ թե հայկական կողմի ջանքերով (որոնք ըստ էության բացակայել են), այլ մեր թշնամիների կողմից հստակ մտացված ծրագրով՝ ուղղված կապիտուլիանտին աջակցելուն և իջնող վարկանիշը մի քանի տոկոսով բարձրացնելուն։ Չզարմանա՛ք նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կապիտուլիանտը կներկայացնի այլ նմանատիպ «անակնկալ հաղթանակներ»։
Այսպիսի պայմաններում հունիսի 20-ին կա՛մ կկարողանանք հեռացնել դե ֆակտո թուրքամետ իշխանությանը, կա՛մ Հայաստանի տարածքի թուրքացումը կշարունակվի նոր թափով և հայկական ազգանուն ունեցող մարդկանց «շնորհիվ»։
#հակաՀայաստան #սարդարապատ2
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից