Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Կարեն Բրուտյանն ազատվել էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
6