4 Սեպտեմբերի, 2021

Ազգային ժողովը հուլիսի 23-ին պայմանագիր է կնքել «Արմկարպետ» ՍՊԸ-ի հետ գնելով ուղեգորգեր։

Գորգերի ընդհանուր արժեքը կազմել է 12․054․000 դրամ։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի ԱԺ-ն ձեռք է բերել 861 ուղեգորգ, յուրաքանչյուրի արժեքը 14․000 դրամ, որոնք պետք է լինեն․

գորգ – 245 ք/մ,

ուղեգորգ – 108 ք/մ – լայնությունը 1,5մ,

ուղեգորգ – 444,6 ք/մ – լայնությունը 1․8մ,

ուղեգորգ – 64 ք/մ – լայնությունը 3․2մ։

Այն պետք է լինի հակաալերգիկ, հրակայուն։

Գորգերի երաշխիքային ժամկետը 4 տարի է։

Վերջնական տեսքը գույնը, նախշերը և այլն, պետք  է համաձայնեցվի ԱԺ-ի հետ։

Մատակարարը պարտավորվել է նաև ապահովել դրանց առաքումը, տեղադրումը ու ամրացումը սոսնձվածքով։

Լրահոս