Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Արթուր Ս.-ի վարած Ford մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Վաչիկ Ղ.-ի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները կայքում:
17