Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Գոռ Միքայելյանը։
Նրա խոսքով` դեռեւս Վերաքննիչի որոշումը չի ստացել, որպեսզի բողոքարկի Վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել նրան կալանավորելու առաջին ատյանի որոշումը։
Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երեւանի Ամիրյան փողոցում երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։