14 Հոկտեմբերի, 2021

«Քյավառցի Ռաֆոյի»՝ Ռաֆայել Մարդոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Սարգիս Զազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանության կողմի բողոքը՝ վերացնելով Ս. Զազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը: Այս մասին գրում  է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Քիլլերի թիրախում եղել է քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոն՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել ու նստել զրահապատ մեքենան, իսկ կրակոցների հետեւանքով սպանվել է նրա վարորդը։

Նախաքննական մարմինը պարզել էր քիլլերի ինքնությունը, որը օտարազգի է՝ Ալեքսանդր Բուզմառև՝ 23 տարեկան. Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ սպանության համար։

kotayk

Լրահոս