22 Նոյեմբերի, 2021

Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են ինչ-որ երևակայական փաստաթղթի բովանդակության հրապարակում՝ ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի Ֆեյսբուքի էջում:

«Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը։

Այս մարդկանց գործողությունները միտված են երկրի ներսում ներքին անկայունության առաջացմանը, որը ձեռնտու է միայն թշնամի պետությանը»,- նշված է գրառման մեջ։

kotayk

Լրահոս