7 Հուլիսի, 2020
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան:

Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:

Լրահոս