Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանում Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է Toyota-ի վարորդի ինքնությունը:
6