16 Դեկտեմբերի, 2021

Երեկ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Ավետիք Գ.-ն էր, ով նույն օրը ժամը 21:15-ի սահմաններում,  Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  65-րդ կմ հատվածում Կամոյի փողոցում,  իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի  մարզի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ն.-ին պատկանող Opel  և 26-ամյա Սասուն Ն.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին: Ըստ նախնական տեղեկությունների Ավետիք Գ.-ն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Մանրամասները սկզբնաղբյուրում:

 

Լրահոս