Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ և ողջ Լեգայի կողմից գրկում եմ մի ժողովրդի, որը կարողացել է հաղթահարել մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իտալիայի փոխվարչապետ, Հյուսիսային Դաշինքի (Լեգա) քարտուղար Մատեո Սալվինին:
«Հանցագործություն, որը խլեց մեկուկես միլիոն կանանց, տղամարդկանց և երեխաների կյանք։
Ողբերգություն, որը շատ հաճախ անտեսվում է, որը պետք է հիշել և փոխանցել չմոռանալու համար»,-նշել է նա, ապա հավելել. «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:
13