«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Գործընկերոջս Արթուր Խաչատրյանի հետ, մասնակցեցի Վեսթմինսթեր ժողովրդավարության հիմնադրամի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
Չափազանց կարևորում եմ նման միջոցառումները և քայլերը ուղղված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախի հէկ-երը անցել են թշնամուն․ Արցախը միայն Սարսանգի հէկ-ի հույսին է։
Հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում Արցախում պետք է դիվերսիկացնել էներգետիկ այլընտրանքային աղբյուրները։
Այս առումով, հէկ-երին կարող են փոխարինել այնպիսի էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսիք են արևային կայանները, հողմակայանները։
Ժամանակակից աշխարհում էներգետիկ անվտանգությունը և այլընտրանքային ու վերականգնվող աբյուրների օգտագործումը առաջնային հարցերից է։
Էներգետիկ համակարգը պետք է լինի ինքնաբավ և ոչ խոցելի չդառնալով թշնամու ձեռքին սադրանքների դիմելու միջոց»։