2 Մարտի, 2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում ասվում է, որ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, տուժածներ չկան։

Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

 

Լրահոս