17 Հունվարի, 2023

Հեղինակ՝ Դավիթ Բաբայան

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական ու ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ.

«Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին.

Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրետ ժամը կհայտնեմ հեռարձակումից կես ժամ առաջ։ Կանդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, մեր գործողություններին ու քայլերին»,-գրել է Բաբայանը։

 

kotayk

Լրահոս