Արցախի Հանրապետության պետական եկամուտների հաղորդմամբ 2023 թվականի մայիսի 5-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1640 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 436,4 մլն դրամ: Նշված գումարից 303,8 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 2849 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:
7