Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են.
ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որում ասվում է.
«Հիմք ընդունելավ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները համարել դադարած»:
7