6 Մայիսի, 2023
«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները մայիսի 9-ին, ժամը 12:00-ին հանրահավաքի են հրավիրում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այս մասին հայտարարություն են տարածել:

«Սիրելի հայրենակիցներ,
Մենք, «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողներս, կոչ ենք անում բոլորիդ

Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին հավաքվենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

• Արցախը ապաշրջափակելու մեր պահանջն ուղղելու աշխարհին,

• հայրենիքում ազատ, անվտանգ ու անկախ ապրելու մեր իրավունքին տեր կանգնելու,

• ցույց տալու, որ Արցախը չի հանձնվում,

• որ վճռական ենք շարունակելու մեր պայքարը,

• զգոնության, սթափության, համախմբման ու պայքարի կոչ ուղղելու մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում եւ աշխարհում

Եկեք, մեր պապերի, հայրերի ու եղբայրների տարած հաղթանակների օրը վերաիմաստավորենք նոր ուխտով Արցախը հայկական պահելու սրբազան ուխտով:

• Եկեք, մասնակցեք համաժողովրդական հանրահավաքին

• Մայիսի 9-ին

• Ժամը 12-ին»:

Լրահոս