25 Ապրիլի, 2023

Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել, որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի ղեկավար Արշակ Աբրահամյանը։

«ՀՀ «կառավարությունը» փաստացի ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, այլ նաև իրեն չի հետաքրքրում այստեղ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը»,- գրել է նա։

 

Լրահոս