ՌԴ ՊՆ-ն հաղորդում է․
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռներով ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 3 երթուղիներով։
Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2504,1 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26762 պայթուցիկ սարք է հայտնաբերվել»։
4