9 Հունվարի, 2023

Արցախի բուժհաստատություններում շարունակում են հետաձգել պլանային վիրահատությունները: Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակ է, դեղորայքի և բժշկական նյութերի պակասը զգալի:

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով շրջափակումը ծառայության որակի վրա չի ազդել, բայց դժվարություններ ստեղծել է. «Միայն այն դժվարությունները, որ մենք բոլորս տեղյակ ենք, որ փակել ենք պլանային վիրահատությունները, միայն նրա համար, որ կարողանանք այդ պահուստային պարագաներն ուղղենք հիվանդների վրա, ովքերը կարիք ունեն ավելի ուրգեն դեպքերի համար»:

Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ բուժում է ստանում 91 քաղաքացի: Նրանցից 13-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տոնական օրերին անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատել են գերլարված գրաֆիկով:

«Իրականացրել ենք 13 վիրահատություն բոլորը սուր ցուցումներով, և կարելի է ասել այս օրերին պրակտիկորեն 90-ից թիվը չի իջել մեր բուժառուների և վերակենդանացման բաժանմունքում թիվը տատանվում է 10-13»,-ընդգծել է Մուսայելյանը:

Մանրամասները տեսանյութում:

Լրահոս