5 Հունիսի, 2023

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են՝ հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում:

Հատկանշական է, որ կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:

Նշենք նաև, որ շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում։ Այս մասով կոմիտեն հանդես կգա լրացուցիչ ծանուցմամբ:

 

kotayk

Լրահոս