Այսօր կառավարությունը հավանություն տվեց Արզումանյան փողոցի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երկար բանակցություններից հետո մենք կարողացել ենք կազմել փոխշահավետ համակարգ, որը թույլ է տալիս լուծել բազմամյա այս խնդիրը ուշադրության կենտրոնում պահելով բնակիչների շահերը: Ծրագրի հաջող ընթացքը օրինակելի նախադեպ կդառնա բոլոր վթարային բնակելի շենքերի հարցը նման եղանակով լուծելու համար»,- նշել է նա։
10