«Հայտարարության մեջ նշված է.«Հայաստանի սադրանքի հետևանքով մեր երեք զինծառայողներ վիրավորվել են Շուշիի շրջանում ականի պայթյունից։
Ապրիլի 22-ին ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ռազմական բեռնատարը,օ որը պաշտպանական սարքավորումներ էր տանում դեպի հարակից բարձունքներում տեղակայված մեր դիրքեր, պայթել է հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա:
Միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։
Ի՞նչ կապ ունի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հատվածի հետ։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում այս հայտարարությունը։
Մի բան է ակնհայտ` Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում»,-գրել է Տաթեւիկ Հայրապետյանը։