28 Ապրիլի, 2023

Հեղինակ Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերներ, սոցցանցերում և թշնամական լրատվականներում նյութեր են տարածվում, որ բացվել է «Շուշի-Քարինտակ» խաչմերուկը կամ ժամը 18-ից բացվելու է։

Մի քանի կարևոր նկատառում.

1) Ժամը 17-ի դրությամբ դեռ չի բացվել, չնայած արդեն հայտարարվել է (կեղծ ակտիվիստների կողմից) ։

2) Եթե անգամ բացվի, դրանից Արցախի հետ կապը չի վերականգնվում, որովհետև Հակարիի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի առկայության դեպքում, անիմաստ է Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակ պահելը, դա անիմաստ ռեսուրսի վատնում է թշնամու տեսանկյունից։

3) Բացվելու դեպքում այնպես չի, որ մեզ լավություն են անում կամ սիրուն աչքերի համար են բացում։

4) Շատ կարևոր է, որ եթե բացվի այդ հատվածը, վերացվեն այդտեղ բերված բոլոր միջոցները, պարագաները, տնակները(դոմիկ) և այլն ու հարմար առիթ է, այդ հատվածում մեծացնելու համար ռուսական խաղաղապահների քանակը և որակը, ապագայում նման բան թույլ չտալու համար։

5) Շատ կարևոր է նաև Շուշի Քարինտակ հատվածը բացվելու դեպքում կարևոր է ճիշտ լուսաբանումն այն առումով, որ մանրամասներիյ անտեղյակ մարդկանց մոտ, չստեղծվի սխալ տպավորություն թե ճանապարհը բաց է, կամ Արցախի բլոկադան ավարտվել է կամ անարգել հնարավոր է հասնել Արցախ»։

Լրահոս