24 Ապրիլի, 2023

Հեղինակ Լևոն Արոնյան

Շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Այսօր մենք հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918թթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անձամբ ինձ համար սա արտացոլման օր է, երբ մտածում եմ, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ:

Իմ հասկանալով Հիշելու եւ Պահանջելու ուղերձը պետք է ուղղված լինի ինքներս մեզ:

Հիշում եմ իմ պապերին, իմ մշակույթը, իմ հավատը եւ հայ լինելու իմաստը։ Ես ինձնից պահանջում եմ լինել մաքուր, ուժեղ, իմաստուն եւ խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը եւ պահանջում եմ ինքս ինձնից, փորձել եւ լինել լավագույն մարդը, որ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ:

Իմաստուն ասացվածք կա «կյանքը, որ մահով է ավարտվում, չարժե ապրել»: Եկեք բոլորս ապրենք ու փորձենք հիշվել մեր ազգի ու աշխարհի համար արած բարիքներով»։

 

Լրահոս