Այսօրը դագաղներով լցված Հայաստանի մասին է։ Փողոցներով անցնող կենդանի մարդկանց դագաղներ, որի վրա պարում էին թուրքական երաժշտության տակ փողով հավաքագրված եսիմինչերը։
Այսօրը հայերին իրենց երկրում ահաբեկելու, սպառնալու, երկիրը զավթելու մասին է։
Այսօրը ազգովի վարչապետ դարձած լինելու ու մի իշխանազավթի ձեռքից բռնել չկարողանալու մասին է։
Այսօրը մեր երկրում բարձրացված կեղծիքի պատվանդանի մասին է։ Հերոսի կեղծ պապիկներով, կարմիր գծերով, արագաչափերով, օլիգարխներով։
Այսօրը ՀՀԿականների անչափահաս երեխաների դպրոցներում ուսուցիչների ներկայությամբ հոգեբանորեն ճնշելու ու բռնություն կիրառելու սպառնալիքների մասին է։
Այսօրը կին պատգամավորներին զանգելու ու հաշվեհարդար խոստանալու մասին է։
Այսօրը հայ մորթող թուրքի հաղթանակի օրն է, որը Հայաստանում դարձել է պետական։
ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից