1․ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս հղում անելով 1991թ․ ընդունված Ալմաթիի հռչակագրին առանց հայկական կողմի վերապահումների։ Փաշինյանի համաձայնությունը հակապետական է, հակասահմանադրական ու ոչ լեգիտիմ։
2. Միշելը հայտարարեց, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա խոսում էր ՀՀ 29.800–ի մասին, որի մի հատվածը (շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է Ադրբեջանի կողմից) և Ադրբեջանի 86․600–ի մասին, որի մեջ ներառվում է նաև «նախկին ԼՂԻՄ–ը»։ Այսինքն Պրահայում 2022–ի հոկտեմբերի 6–ին ձեռքբերված համաձայնությունը բառի բուն ու փոխաբերական իմաստով միս ու արյուն է ստացել Բրյուսելում։
3․ Բրյուսելում 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը փաստացի չեղարկվել է, ինչը նշանակում է, որ փակվում է Բերձորի (Լաչինի) միջանցքի, ռուս խաղաղապահների ու ընդհանրապես ամբողջ Արցախի թեման։ Նիկոլը հանձնել է Արցախը ակնկալելով 29.800, որի ոչ մի երաշխիք չի տրվում։
4․ Կողմերը ղարաբաղցիներին թողնում են Բաքվի ողորմածությանը, այսինքն դատապարտում են էթնիկ զտման կամ ցեղասպանության։ Ալիևն ու Փաշինյանը Արցախը որակում են որպես «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզ», իսկ ղարաբաղցիներին «տեղի բնակչություն», որը պետք է Բաքվի տակ լեզու գտնի։
Նիկոլը այս ամենը կփորձի վաճառել Հայաստանում «Զատո ՀՀ 29.800–ն եմ փրկել» բլեֆով, բայց Բրյուսելում իրականում դրվել են նաև Հայաստանի ոչնչացման հիմքերը։․ ․ ․
Եվ այսպես, Բրյուսելում ընդունվել է հակահայկական, հակաիրանական ու հակառուսական պլան։ Նիկոլը դրան ասել է «այո»։ Հիմա հերթը հայ ժողովրդինն է։ Այլևս ֆռռացնելու տեղ չի մնացել։ Չի մնացել նաև «կրուտիտի» տեղ։ Բոլորիս համար եկել է ճշմարտության պահը։
Ղարաբաղցիները վաղվանից պետք է բռնեն իրենց իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի բկից հրապարակային հստակ դիրքորոշում (հատկապես Արայիկ Հարությունյանից) և քայլեր պահանջելով Նիկոլի քաղաքականության վերաբերյալ։ Նույնը Հայաստանում պետք է լինի, բայց մի տարբերությամբ Նիկոլից պետք չի դիրքորոշում ու քայլեր պահանջել, իր մասով ամեն ինչ պարզ է։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից