27 Ապրիլի, 2023

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Իմ կենսագրության ընթացքում շատ քիչ եմ հանդիպել աննամուս ու անթասիբ արցախցու:

Ցավով պիտի խոստովանեմ, որ այս լուսանկարում պատկերվածը դրանցից մեկն է, ով ընդամենը մի քանի տարի առաջ հոխորտում էր Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին, բայց ընդամենը երեկ բառացիորեն ասաց, որ «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»:

Հոտի համար, համոզված եմ, սրա ասածը բնական ու օրինաչափ է, բայց ՄՏԱԾՈՂ հայի համար, ցավոք տառապանք»։

Լրահոս