4 Ապրիլի, 2023
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1) Կիսում եմ Ազգային ժողովում Էդգար Ղազարյանի հնչեցրած կարծիքն առ այն, որ 2018 թվի հեղափոխությունն «ադրբեջանաթուրքական» էր, քանի որ դրա պտուղներից օգտվում են բացառապես ադրբեջանաթուրքական էլեմենտները ադրբեջանցիները, թուրքերը, քպ-ականները։

2) Էդգար Ղազարյանի բնութագիրը ամենևին չի նշանակում, որ քպ-ին իշխանության բերած հարյուր-հազարավոր մարդիկ ադրբեջանցի են կամ թուրք. նրանք մեծամասամբ եղել են մոլորյալներ և ադրբեջանաթուրքական հակահայ խարդավանքի զոհեր։

3) Նշված բնութագրի համար Էդգարին բառացիորեն «ականջ կտրելով» սպառնացող ՔՊ-ականը լավագույնս ապացուցում է Էդգարի բնութագրի ճշմարտացիությունը։

4) Քաղաքական բնույթի խոսքի ազատությունը ենթադրում է նաև կոշտ ու նույնիսկ վիրավորական խոսքի հանդուրժում. սա ժողովրդավարության դասագրքային ճշմարտություն է, որը կեղծ-ժողովրդավար քպ-ականների համար այդպես էլ հասու չդարձավ։

5) Ու՞ր են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Ի՞նչ ավելի կարևոր գործ ունեին։ Ակնկալում եմ հրապարակային պարզաբանում այս կարևոր նիստից նրանց բացակայության մասին»։

 

Լրահոս