12 Ապրիլի, 2023

Երկուշաբթի Ապրիլ 10-ին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական կոմիտէի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ժողովրդական հաւաք-հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի հետ:

Հանդիպումը կազմակերպուել էր Բրբէնքի «Բէշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կենտրոնի մարզադաշտում ՀՅԴ Բրբէնքի «Աղբալեան» կոմիտէի հիւրընկալութեամբ: Տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։

Աւելի քան 700 մասնակիցների ներկայութեամբ հանդիպումը սկսեց Հայաստանի և արցախի oրհներգներով: Միջոցառումը սկսեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի կենտրոնական կոմիտէի անդամ Լևոն Պարոնեանի բացման խօսքով, որ օրուայ հիւրին բարի գալուստ մաղթելով ներկաներին վերյիշեցրեց Իշխան Սաղաթելեանի նախորդ այցելութիւնը երբ վերջինս նախազգուշացրեց բոլորին Հայաստանի դիմագրաւելիք դժուարութիւնների մասին, որոնք այսօր դժբախտաբար իրականութիւն են դարձել:

Կենտրոնական Կոմիտի ներկայացուցիչը իր բարի գալստեան խօսքի ընթացքում նաև յիշատակեց որ «Կարծէք բաւարար չըլլային Հայաստանի անկախութենէն ի վեր – նաեւ վերջին տարիներուն սաստկացած արտագաղթելու երեւոյթը, 2018ին սկսած թաւշեայ յեղափոխութենէն ետք եկան բոլորիս տառապանքին աւելնալու ազգային արժէքներու քանդումը, Հայաստանեայց սուրբ եկեղեցու վարկազրկումը, հայկական բանակի փորձառու քատրերու անհասկնալի վանումը, զինուժի կորովի և մարտունակութեան իջեցումը, դպրոցական ազգային դաստիարակութեան կոտորակումը, Հայաստանի դրացի և դարաւոր բարեկամ երկիրներու հետ յարաբերութեանց նոսրացումը, հայկական մշակոյթի մէջ փողոցային վարքի ու լեզուի սրսկումը: Կարծէք այս բոլորին կուտակումով, ազգային անվտանգութեան բացթողումները ըլլային նախապայմանները արտադրելու Արցախեան 44-օրեայ պատերազմի – չըսելու համար – բեմականացուած պարտութիւնը:

Սոյն միջոցառմամբ աւարտին հասաւ Իշխան Սաղաթելեանի այցը Արևմտեան Ամերիկայում: Իշխան Սաղաթէլեանը այցելելու է ԱՄՆ Արեւելեան շրջան։ Նա քաղաքական հանդիպումներից բացի զեկուցելու է Հայաստանի, Արցախի եւ Հ․Յ․Դ․ Հայաստանի մարտահրաւէրների և այսօրուայ քաղաքական իրավիճակն ու հեռանկարների մասին:

Լրահոս