21 Մայիսի, 2023

Բաց նամակ ծնող` դատախազ Արմեն Չիչոյանին

Պարոն Չիչոյան, Ձեզ եմ ուղղում հետևյալ հարցերը.

Լինելով դատախազ, ունենալով բազմամյա փորձ իրավաբանության ոլորտում` ինչո՞ւ Ձեր որդուն տարրական գիտելիք և հմտություններ չեք փոխանցել:

Ինչո՞ւ Ձեր որդու մեջ կամք չեք ձևավորել, որպեսզի նա հարգանք տածի անցյալի և ապագայի նկատմամբ, իսկ ներկայով պայմանավորված չդրսևորի թուլակամություն` չկայացնի ակնհայտ անարդարացի դատական ակտ:

Ինչո՞ւ չեք պարզաբանել նրան, որ ակնհայտ անարդարացի դատական ակտի ընդունումը իր համար բացասական իմաստով կունենա վատ` անդառնալի հետևանք:

Ինչո՞ւ չեք դաստիարակել նրա մեջ կնոջ և մոր նկատմամբ հարգանք:

Ինչո՞ւ չեք դաստիարակել նրա մեջ թշնամու նկատմամբ արհամարհանք, իսկ հերոսների նկատմամբ ակնածանք:

Ինչո՞ւ նրա մեջ չեք ձևավորել թշնամուց զգուշանալու և թշնամուն չծառայելու կամք:

Հ.Գ. Դուք լավ գիտեք, որ Ժորան ընդդեմ զոհված Ժորայի Մայրիկի գործով մարդուն առևանգելու հանցակազմը հաստատված լինելու համար բավարար չի կարող լինել միայն «առևանգվածի» ցուցմունքը և «առևանգվածի» կամքով մի քանի րոպե շփումը «առևանգողի» հետ:

Ձեզ և լայն հանրությանը հայտնի են լուրերը, որ «առևանգվածի» վարքը թմրանյութեր օգտագործողի վարքի է նման, «առևանգվողի» գենետիկ կոդը համալրված է հոգեկան հիվանդությամբ, բացի այդ «առևանգվածը» ներառված է հատուկ պետական պաշտպանության անձանց ցանկում:

Եվ դեռ օրեր առաջ էլ «առևանգվածի» «առևանգման» վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, սակայն այդ լուրը «առևանգվածը» անսպասելի հերքել էր:

Բավականին ծանր դեպք է, պարոն Չիչոյան Ձեր որդու կապը այս կարգի «առևանգվածի» հետ…

Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

 

Լրահոս